воскресенье, 9 мая 2010 г.

Վահանավանք

Վահանավանք վանակն համալիրը գտնվում է Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասի դիմաց` Ողջի գետի աջ ափին, անտառապատ լեռնալանջի վրա: Վանքի հիմնադրման մասին Ստ. Օրբելյանը գրում է, որ Սյունյաց Ձագիկ իշխանի որդի Վահանը դիվահար մոլեգնության պատճառով կրոնավոր է դառնում: Շատինի վարդապետների մոտ բուժվելուց հետո վերադառնում է հայրենի տուն ու կամենում այնտեղ վանք շինել և հաստատել մշտապաշտոն քահանաների կրոնավորական դասեր: Շատ ու խիստ ճգնություններից հետո գալով բարձր լեռան ստորոտը, որի վրա է Բաղաբերդ անառիկ ամրոցը, գտնում է մի հարթ տեղ, նախ աղոթքներով տիրոջից խնդրում է հաջողացնել իր ձեռնադրումը, ապա նույն գործին է հրավիրում իր կրոնակից վանականներին, սկսում է եկեղեցու շինույթյունը ու կանգնեցնում աստծո փառքի տուն` հույժ գեղեցիկ կառուցվածքով, գմբեթահարկ, եռախորոն, ամուր միացված տաշածո վեմերով, հավաքում է ավելի քան 100 միաբանների և դարձնում այն կրոնավորների տուն: Սբ. Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս եկեղեցու շինարարությունը ավարտվել է 911թ:

понедельник, 3 мая 2010 г.

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՀԱՆ ԴԱՆԻԵԼԻ

sdfaasfdasfdasfd

2

123123

տպանությանը: Երկու անգա

Ծնվել է 1923թ. Կապանի Ն. Հանդ գյուղում: Սկզբնական 7-ամյա կրթությունը ստացել է հայրենի գյուղում: Մինչև հայրենական պատերազմը գյուղի կոլտնտեսությունում աշխատել է բրիգադավար և մեղվապահ:
1942թ. սեպտեմբերին զորակոչվել է բանակ, ծառայել 36-րդ պահեստային հրաձգային բրիգադում, այնուհետև ջոկի հրամանատար 201-րդ և 122-րդ հրաձգային գնդերում և 109-րդ դիվիզիայի 404-հրետգնդում` հրանոթի հրամանատար:
Գործող բանակում մասնակցել է մարտերին 201, 122 հրաձգային և 404 հրետ. գնդերում, մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը: Երկու անգամ վիրավորվել է և բուժվել 6477 և 31-03 էվակոհոսպիտալներում:
Մինչև զորացրվելը` 1947թ. ծառայել է 404-րդ հրետ. գնդում և 280-րդ առանձին սակրավորների գումարտակում:
Պարգևատրվել է ՚Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանիՙ շքանշանով և մարտական ու հոբելյանական մեդալներով:
Ետպատերազմյան շրջանում հայրենի գյուղում աշխատել է բրիգադավար և Կապանի պետական մեղվաբուծական տնտեսությունում` մեղվապահ: Կինը` Թազագյուլ Բաղդասարյանը Հայրենական մեծ պատերազմի մասնակից է:

Սկզբնական