воскресенье, 9 мая 2010 г.

Վահանավանք

Վահանավանք վանակն համալիրը գտնվում է Կապան քաղաքի Շղարշիկ թաղամասի դիմաց` Ողջի գետի աջ ափին, անտառապատ լեռնալանջի վրա: Վանքի հիմնադրման մասին Ստ. Օրբելյանը գրում է, որ Սյունյաց Ձագիկ իշխանի որդի Վահանը դիվահար մոլեգնության պատճառով կրոնավոր է դառնում: Շատինի վարդապետների մոտ բուժվելուց հետո վերադառնում է հայրենի տուն ու կամենում այնտեղ վանք շինել և հաստատել մշտապաշտոն քահանաների կրոնավորական դասեր: Շատ ու խիստ ճգնություններից հետո գալով բարձր լեռան ստորոտը, որի վրա է Բաղաբերդ անառիկ ամրոցը, գտնում է մի հարթ տեղ, նախ աղոթքներով տիրոջից խնդրում է հաջողացնել իր ձեռնադրումը, ապա նույն գործին է հրավիրում իր կրոնակից վանականներին, սկսում է եկեղեցու շինույթյունը ու կանգնեցնում աստծո փառքի տուն` հույժ գեղեցիկ կառուցվածքով, գմբեթահարկ, եռախորոն, ամուր միացված տաշածո վեմերով, հավաքում է ավելի քան 100 միաբանների և դարձնում այն կրոնավորների տուն: Սբ. Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս եկեղեցու շինարարությունը ավարտվել է 911թ:

Комментариев нет:

Отправить комментарий